Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի կողմից ծառայողական ավտոմեքենայի օգտագործումն անգամ վարչական ռեսուրսի կիրառում կդիտվի․ իրավաբան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից նույնիսկ ծառայողական ավտոմեքենայի օգտագործումն A կետից B կետ տեղափոխվելու համար կդիտվի որպես վարչական ռեսուրսի օգտագործում: Այս մասին ապրիլի 30-ին քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Ըստ նրա` նման նորմերը որոշում է Վենետիկի հանձնաժողովը:

«Դա անհավասար պայմաններ է ստեղծում քաղաքական դերակատարների համար նախընտրական արշավի ընթացքում»,- բացատրեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց և հայտարարեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Նա նաև նշեց, որ այս ամբողջ ժամանակ հենց ինքը կկատարի կառավարության ղեկավարի պարտականությունները:

Ակնկալվում է, որ ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին: