Կապանում բացվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը

Այսօր Կապանում տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության մարզային գրասենյակի բացումը։

Կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, կուսակցության համահիմնադիրները և այլ պաշտոնատար անձինք։

Ներկաները ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի` Սյունիքից սկսվող անվտանգության խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները, ինչպես նաև քննարկել են կուսակցության անելիքները սպասվող ընտրություններին ընդառաջ։