«ՄԱՐԶԱՀՈՍԸ» և ԷՐԴՈՂԱՆԸ (տեսանյութ)

  • Ապրիլի 25-ին մեր

Հայկական նախագիծ / Armenian Project-ով հրապարակեցինք «Մարզահոսի» առաջին թողարկումը, որտեղ պատմում էի, թե ուշ միջնադարում ինչ անբարենպաստ ժողովրդագրական գործընթացներ են տեղի ունեցել ներկայիս ՀՀ տարածքում, և թե ինչպես է 300 տարի պահանջվել, որ դրա հետևանքները քիչ թե շատ մեղմվեն և այսօր ունենանք յուրային և ապաթշնամական միատարր բնակչություն։ Պատմում էի նաև, թե ինչպես են թշնամիները և նրանց անուղղակի սպասարկու հայ քարոզիչները շահարկում նշված փաստերը։

  • Սրա հրապարակումից 1 օր անց Varuzhan Geghamyanը ֆիքսեց, որ թշնամիներից Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե «… մի դար առաջ այն տարածքում, ուր ներկայիս Հայաստանն է, բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին»։ Մի կողմից, իհարկե, ուրախ ենք, որ գոնե 1 օրով առաջ ընկանք թշնամուց, սակայն մյուս կողմից դառը քմծիծաղի առարկա է այն, որ խոսույթների դաշտում ռազմավարական պլանավորում թշնամու կողմից արվում է պետական մակարդակով, իսկ հայկական կողմից՝ մասնավոր նախաձեռնությունների, իսկ պետական մակարդակով հնչեցվում է այն, ինչ ձեռնտու է հենց թշնամո՛ւն, ոչ մեզ…
  • Եվ այնուամենայնիվ, պայքարը պետք է շարունակվի։ Հենց դրա շրջանակներում էլ անպայման խորհուրդ կտամ դիտել «ՀՀ տարածքն ազատագրվել է 300 տարի» վերնագրով այս թողարկումը, իսկ մենք՝ Հայկական նախագիծ / Armenian Projectը, վաղը կմեկնի մարզ՝ ձայնագրելու հերթական «Մարզահոսը»։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից