Իշխանամետներից ո՞վ է կեղծում արտագաղթի թվերը

Երեկ ԶԼՄ-ներից մեկում աչքովս ընկավ այս իշխանությունների երկրպագուներից մեկի գրառումը, ով ի դեպ համագործակցում է Հանրային խորհրդի նախագահի հետ առնչվող ՄԱՀՀԻ հետ, որտեղ հրապարակված էին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին Հայաստանից արտագաղթածների վերաբերյալ թվային տվյալներ…

Ավելորդ է ասել, որ որևէ հղում, թե որտեղից է գրառման հեղինակը վերցրել այդ տվյալները, ինչպես և սպասվում էր, չկար…

Այս նյութը կարդալուց հիշեցի, որ ընդամենը օրեր առաջ, Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ին պատկանող կայքը՝ fip.am-ը ևս անդրադարձել էր այդ թեմային, որտեղ նաև անդրադարձ էր կատարվել Հայաստանի առաջին նախագահի և գործող իշխանությունների կառավարման ժամանակ ձևավորված միգրացիոն պատկերին… Զարմանալին այն է, որ վերը նշված գրառաման հեղինակի և fip.am-ի տվյալների միջև մեծ տարբերություններ կան…

Այսպես, եթե  Ստոպա Սաֆարյանի ՄԱՀՀԻ հետ առնչվող ժողովրդագրի տվյալներով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է 251 հազար ՀՀ քաղաքացի, ապա Դանիել Իոաննիսյանի fip.am-ի տվյալներով, Հայաստանից 1998-2007 թվականներին արտագաղթել է 33 հազար 200 ՀՀ քաղաքացի… Իրականում, fip.am-ի կողմից հրապարակած այդ թիվը ևս սխալ է, քանի որ Քոչարյանի կառավարման տարիներին վերաբերող և հենց իրենց կողմից հրապարակած ամեն տարվա վերաբերյալ արտագաղթի և ներգաղթի տվյալների գումարում-հանումից ստանում ենք  57 հազար 600 արտագաղթած, այլ ոչ թե 33 հազար 200…

Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ համապատասխանաբար 269 հազար և 372 հազար 600 քաղաքացի… Այստեղ ևս արտառոց պատկեր է՝ 103 հազար 600-ի տարբերություն է տալիս հօգուտ Սարգսյանի…

Հարց է առաջանում… Ի՞նչ տվյալներից են օգտվել իշխանամետ երկու հոդվածագիրները, որ այսպիսի մեծ տարբերություններ կան նույն անձանց կառավարման ժամանակշրջանում արտագաղթին վերաբերող տվյալների վերաբերյալ…

Որպես հավելում նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանը լքել է 586 հազար 800 ՀՀ քաղաքացի…

Իսկ ինչ վերաբերվում է դավաճան Նիկոլին, ապա եթե 2018-2020 թթ-ներին ներգաղթը եղել է 37 հազար 900 մարդ, ապա ըստ mediaport-ի 2021 թ-ի հունվարից մարտ Հայաստանը «Զվաթրնոց» և «Շիրակ» օդանավակայաններով  լքողների բացասական սալդոն  60 հազար 502 մարդ է, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/888041345374212