Երբ Կառավարությունը հրաժարական է ներկայացնում, վարչապետի պաշտոնը թափուր է մնում, չկա էլ վարչապետ․ Արթուր Հովհաննիսյան

Այսօր «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ Արդարդատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյան նշեց, որ մեր Սահմանադրությունը վարչապետի հրաժարական տալը դիտվում է վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքերից մեկը:

«Կարևոր է հասկանալ՝ վարչապետի հրաժարականը բերո՞ւմ է իր պաշտոնի թափուր մնալուն, թե՞ չէ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Սահմանադրության 149-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետի հրաժարական ներկայացնելու, կամ վարչապետի պաշտոնի թափուր մնալու այլ դեպքերում, նույն օրվա մեջ Կառավարությունն իր հրաժարականով դիմում է նախագահին։

«Այստեղ տեսեք, վարչապետի հրաժարական տալը դիտարկվում է նրա տեղի թափուր մնալու դեպքերից մեկը, այսինքն՝ հրաժարականի պահից վարչապետի տեղը թափուր է։ Եվ երբ Կառավարությունը հրաժարական է ներկայացնում, վարչապետի պաշտոնը թափուր է մնում, չկա էլ վարչապետ, չկա ինչ-որ խոսակցություն այն մասին, թե արդյո՞ք վարչապետն այդ կառավարության անդամ է։

Այն պահին, երբ Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, մենք ունենք վարչապետի թափուր պաշտոն՝ նշանակում է չկա էլ վարչապետ: Նախագահը անհապաղ կառավարության հրաժարականը ընդունում է, և այստեղ է այդ շան գլուխը՝ կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել:

Եթե օրինակ վարչապետի հետ հրաժարական տար նախարարներից մեկը. ի՞նչ էր տեղի ունենալու: Կառավարության անդամները շարունակելո՞ւ էին պաշտոնավարել, այդ թվում և այդ նախարարը, իհարկե՝ ոչ, որովհետև և՛ նախկին վարչապետը, և՛ այդ նախկին նախարարը, որոնք երկուսն էլ հրաժարական  են տվել, այլևս կառավարության անդամ չեն կարող հանդես գալ: