Վրաստանը ստացել է «Sinovac» չինական պատվաստանյութի 100 հազար դեղաչափ

Վրաստանն արդեն ստացել է «Sinovac» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ: Այս մասին գրել է վրացական Առաջին ալիքը։

Պատվաստանյութով բեռնված «Wizz Air»-ի ինքնաթիռը նախօրեի երեկոյան վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արձագանքել է Վրաստանում «Sinovac» պատվաստանյութի ներկրմանը և շնորհակալություն հայտնել Չինաստանի իշխանությանը՝ նվիրատվության համար:

«Sinopharm»-ի նման, «Sinovac» պատվաստանյութը պատրաստվում է ավանդական մեթոդներով:

Միևնույն ժամանակ, մայիսի 6-ին երկրում սպասվում է «Աստրազենեկա» պատվաստանյութի ավելի քան 43 հազար դոզա: