Հանրապետականի կոալիցիաները երբեք ինքնանպատակ չեն եղել․ Արտակ Զաքարյան

«Հայրենիքի» հետ՝ հանուն Հայրենիքի.

Հանրապետականի համար, քաղաքական պայքարը երբեք էլ հեշտ չի եղել։ Ազգային պահպանողականությունը՝իշխանություն կամ ընդդիմություն չի ճանաչում։ Նրա համար միևնույն է, թե քաղաքական ո՞ր դիրքերից ես պայքարում քո պետության ներկայի ու ապագայի համար։ Լավ ընդդիմությունը, նույնքան կարևոր է, որքան լավ իշխանություն լինելը։ Իսկ Հանրապետականի կոալիցիաները՝ երբեք ինքնանպատակ չեն եղել։

ԽՍՀՄ տարիներից, ընդհատակում սկիզբ առած և անկախության հետ վերածնված Հանրապետականը, քաղաքական պայքարում ճանաչել և ճանաչում է միայն ազգային պետական շահը։

«Հայրենիքի» հետ՝ հանուն Հայրենիքի։

Այս փուլում, այս որոշումը դարձավ առաջնահերթ։ Հուսով ենք՝ արդարացված կլինի մեր պայքարի նաև այս փուլը։

 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից։