ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ

ՀՀԿ–ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության Գերագույն մարմնի  նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

«Որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- ասաց Աշոտյանը։