Առողջապահության նախարարությունը խախտել է Քովիդ-19-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը

Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա. Ավանեսյանը ապրիլի 22-ին ստորագրել է հրաման, որով խմբագրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերը։ Ուշագրավ է, որ 4-րդ կետով որպես խումբ ներառված են 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։ Փաստ է, որ ներկայումս Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ, այդ թվում Սպուտնիկ V և ԱստրաԶենեկայի կիրառման ուղեցույցներում սահմանվում է տվյալ պատվաստանյութի կիրառումը 18 տարեկանից սկսած։ Ավելին՝ պատվաստանյութերը հակացուցված են 0-ից 18 տարեկան երեխաներին։

Հարց՝ ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը խախտել պատվաստման տարիքային շեմը, ո՞վ է կրելու պատասխանատվություն 16-18 տարեկան երեխաների առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի համար։

Հակահամաճարակային ալյանս