«Ուսապարկերը» շտապում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է չստորագրի երեկ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությունները՝ քրեական և վարչական օրենսգրքերում, քանի որ, ինչպես Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, նախատեսվող փոփոխությունների փաթեթը նախապես ուղարկել են նախագահական, առաջարկել կարծիք հայտնել, սակայն մինչ օրս չեն ստացել պատասխանը։

Եթե նախագահը չստորագրի և չդիմի Սահմանադրական դատարան, ապա 21 օր անց ԱԺ նախագահը կստորագրի օրենքը, և այն, իշխանությունների սիրած տերմինով՝ իրավունքի ուժով ուժի մեջ կմտնի՝ ընտրությունից հինգ պակաս։ Այսօր խորհրդարանը նախագիծը կքննարկի երկրորդ ընթերցմամբ։ «Ուսապարկերը» շտապում են»: