Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը

Երևանում անհայտ անձինք պղծել են հայատյաց և Աթա Թուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին գրում է «Այլընտրանքային քաղաքապետարան» ֆեյսբուքյան էջը:

««Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմը օրերս խորհրդանշական ակցիա է իրականացրել, և պայքարելու է հայատյաց գործչի արձանը մեր մայրաքաղաքից հեռացնելու համար և հեռացնելու ենք։

Խնդրում ենք մեր հայրենակիցները ցուցաբերեն համբերություն և դիմանանք այս հայատյաց գործչի արձանի ներկայությանը՝ մինչև հեռացնենք։

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության մամլո ծառայություն»,- ասված է հրապարակման մեջ: