Միակ լուծումը քինախնդիր մարդուկի և նրա լռակյաց կամակատարների շուտափույթ հեռացումն է․ Րաֆֆի Ասլանյան

ՀՀ քրեական հետապնդման մարմինները 2020 թվականի նոյեմբեր ամսից ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք են առաջադրել բազմաթիվ անձանց՝ ռազմական դրության ընթացքում արգելված հավաքների կազմակերպման և անցկացման համար, մինչդեռ այդպիսի ենթադրյալ արարքը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5 հոդվածի 10-րդ մասով։

Այսինքն, նույնիսկ ապացուցման, արարքի հակաօրինականության հիմնավորման պարագայում, վարչական զանցանքի համար մարդիկ ապօրինի կերպով ենթարկվում են հիմնարար իրավունքների սահմանափակմամբ ուղեկցվող քրեական հետապնդման, իսկ քրեական գործերը հինգ ամսից ավելին գտնվում են անշարժ վիճակում։ Սա է մեր իրականությունը և այս պայմաններում հատկապես Սյունիքի դեպքերով իրավապահ մարմիններից արդար, անկողմնակալ քննության ակնկալիքը որևէ հիմք չունի։

Միակ լուծումը քինախնդիր մարդուկի և նրա լռակյաց կամակատարների շուտափույթ հեռացումն է մարդկանց ճակատագրերի տնօրինման լիազորություններ ենթադրող լծակներից, քանի որ հակառակ դեպքում՝ նրա կեղտոտ ձեռքը շուտով հասնելու է նաև իրենց արդարացի դատավարական կեցվածքով աչքի ընկնող և այդպիսով օբյեկտիվության հույս ներշնչող դատավորներին։

 

Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից։