Պավիչի ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտությունում

Տարիներ առաջ, երևի 1990-ականների վերջերին էր, երբ կարդացի Միլորադ Պավիչի «Վերջին սերը Կոնստանտինոպոլսում» վեպը, մտահոգվեցի, որ հաջորդ ղարաբաղյան պատերազմում հայերը պարտվելու են։ Վեպի բովանդակությունը մոռացել եմ, բայց ներքոբերյալ խոսքը միշտ հետս մնացել էր։ Իհարկե, մտքիս մեջ ձևակերպումը այլ էր մնացել, աֆորիզմի ձևով «հաղթողների զավակները պարտվում են պարտվողների զավականերին»։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո մտածում էի, որ այն «կտրեց» Պավիչի խոսքը, և որ սա մի դաս կլինի, որ հայկական կողմը իր պաշտպանությունը ամրացնի։ Ցավոք, սխալվել էի, և Պավիչի խոսքը ամենաուղիղ ձևով վերաբերվեց հենց ղարաբաղյան հակամարտությանը։

Մեջբերումը ռուսերեն.

В этой войне слабое поколение сыновей былых победителей воюет с мощным поколением сыновей тех, кто потерпел поражение. Поэтому берегись и помни, что для тебя настает час тяжелых испытаний…

Милорад Павич «Последняя любовь в Константинополе»

Այս պատերազմում երբեմնի հաղթողների որդիների թույլ սերունդը կռվում է պարտություն կրածների որդիների ուժեղ սերնդի հետ։ Հետևաբար, զգույշ եղիր և հիշիր, որ քո համար եկել է ծանր փորձությունների ժամանակը։

Միլորադ Պավիչ «Վերջին սերը Կոնստանտինոպոլսում»

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից