Արայի´կ, նիկոլի հետ ձեռ ձեռի տված՝ ծախեցիք երկիրս, շան բերան տվեցիք, էլի մեղադրում եք ընդդիմությա՞նը

Արայի´կ, նիկոլի հետ ձեռ ձեռի տված՝ ծախեցիք երկիրս, շան բերան տվեցիք, էլի մեղադրում եք ընդդիմությա՞նը:

Դո՞ւք էիք պատասխանատու երկրի համար, թե ընդդիմությունը։

Դու ասում էիր՝ օդը փակ է, մեր երկինքը հիմա առավել քան երբևէ պաշտպանված է, «հայերնավաճառ դախլիդ» ընկերն էլ ասում էր` չկասկածե´ք, իմ՝ գլխավոր հրամանատարիս, ընդունակությունների վրա։

Դուք ինչի՞ համար էիք պատասխանատու, մենակ իշխանություն-ընդդիմություն խաղերի համա՞ր, ժողովրդին խաբելու և 44 օր կոտորելու համա՞ր։

Ընդդիմությո՞ւնն էր կանոնավոր բանակն առաջնորդողը: Ընդդիմությո՞ւնն էր բանակցողը:

Ընդդիմությո՞ւնն էր գլխավոր շտաբում, բունկերներում, ռազմավարական տակտիկա մշակողը, գործողությունների հաջորդականությունը որոշողը, ըստ հետախուզական տվյալների՞, թե ընդդիմությունը բայրաքդարների ու սնարյադների տակ էր, որպես կամավորական, զինվորների կողքին և զիվորների հետ՝ քո «փակ» երկնքի տակ։

Ընդդիմությո՞ւնն էր ռազմավարական դաշնակից գործընկերոջ, հարևանների հետ պաշտոնական հարաբերությունները փչացնում, դիշովի «ես խաղալով, ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, հետո էլ կզելով՝ «օչեն ռադ շտօ յա պայավիլսյա վ Մասկվե» վիճակով…

Ընդդիմության ձայնին ու որոշմա՞նն էին սպասում, թե քո ու «հայրենավաճառ դախիլիդ» գործընկերոջ:

Քաղաքական բառիգնե´ր, անհայրենի´ք թշվառներ, հերի´ք եղավ, բոլո´րդ հատուցելո´ւ եք, բոլորի´դ նյուրնբերգյան դատավարություն է սպասվում:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից