Հայրենիքի փրկությո՞ւն, թե կապիտուլյանտի հետ քաղաքական առևտուր (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ քաղաքագետ Արամ Ավետիսյանը, «Խեղափոխություն» նախաձեռնության հեղինակ Նարեկ Մութաֆյանը, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը։

Նոյեմբերի 10-ից հետո ընդդիմությունը չկարողացավ երկիրն ազատել կապիտուլյանտից: Վեց ամիս շարունակ Երևանի փողոցներով քայլերթեր կազմակերպելուց հետո, Փաշինյանի հեռացումը ձախողելուց հետո, այսօր ընդդիմադիրներն արդարանում են՝ եթե մեր ցույցերը, հանրահավաքները չլինեին, ապա Փաշինյանը չէր գնա ընտրությունների: Ստացվում է՝ 6 ամիս հանրահավաքներ էին անում ոչ թե ժամ առաջ պարտվածին հեռացնելու, այլ արտահերթ ընտրությունների պահանջ ձևավորելու համար: ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանն» էլ ոգևորված խոսում են այն մասին, որ միակ ելքը ընտրություններն են՝ ներքաղաքական լարվածությունից դուրս գալու համար: Զարմանալին այն է, որ չի գիտակցվում շատ կարևոր մի բան՝ երկրում սովորական ներքաղաքական լարվածություն չէ, երկրում անսովոր իրավիճակ է․ վարչապետ է մի մարդ, որը դավադիր պատերազմով հանձնեց Արցախը, որի ղեկավարության ամեն օրը Հայաստանի պարտությունն է։

Իսկ Փաշինյանի վարչապետությամբ ընտրության գնացող քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ ընտրապայքարը ծավալվելու է իրենց և Էրդողան-Ալիև զույգի միջև։ Գուցե այս ամենը չի՞ գիտակցվում, հակառակ դեպում ինչպե՞ս հասկանալ քաղաքական դաշտի նախընտրական այս ոգևորությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։