Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Օրերս՝ ապրիլի 26-ին, նախագահ Քոչարյանը հերթական հանդիպումն ունեցավ իր աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք հետաքրքրվում էին, թե արդյոք հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ինչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա այդ վերականգնումը։ Նախագահն իր խոսքում ասաց, որ հնարավո՛ր է։ Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել։ Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ։ Ներկայացնում ենք հանդիպման մի հատվածը։