Էրդողանը ցարական Ռուսաստանին մեղադրել է գերմանացիներին ու հրեաներին բնաջնջելու մեջ

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն անհեթեթ հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մասին, այլև Թուրքիայի դիրքորոշումը հիմնավորելու համար՝ զուգահեռներ է անցկացրել ցարական Ռուսաստանի քաղաքականության հետ:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուրհազարավոր գերմանա-հրեական քաղաքացիներ ապրել են ցարական Ռուսաստանում և արտաքսվել են իբրև գերմանական բանակի հետ համագործակցելու համար: Ավելի ստույգ ՝ արտաքսման պատրվակով մեծամասնությունը մահացել է սովից, հիվանդությունից և խստաշունչ եղանակից», – ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Էրդողանը, մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, ասել է. «ԱՄՆ նախագահ Բայդենը ավելի վաղ հայտարարություններ էր արել: Սա անօրինական, անարդար և պատմությանը հակասող խոսքեր են: Նրանք մեզ վրդովեցրին: Այս բառերը պատմական կամ իրավական հիմքեր չունեն»: