Լավրովը և Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերը, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումները:

Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2011 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքային խմբերի գործունեության ընթացքի վերաբերյալ: