Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել՝ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ

Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում: Հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունների մասին` մի ուժի ղեկավարի հետ, ով անգամ ԱԺ-ում ներկայացված չէ:

Առհասարակ Չինաստանը շատ զգույշ և զուսպ քաղաքականություն է վարում ու մեծ նշանակություն է տալիս սիմվոլիկ ժեստերին: Սա ոչ թե սիմվոլիկ ժեստ, այլ “քարով հարված”, սա շատ կոպիտ ապտակ էր ու հետաքրքիր է, որ համընկավ Մեղրու մաքսատան դեպքերի հետ:

Ֆիքսենք նաև, որ այս պահին, երբ մեզ համար կարևոր է հյուսիս-հարավ միջանցքի բացումը, որը պետք է առաջ մղենք, ի հակակշիռ արևելք-արևմուտքի, ինչում շահագչգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, նման քայլը վատ հետևանքներ ունի երկու պատճառով:

1. Նախ, Իրանում Չինաստանը մոտ կեստրիլիոնի ներդնումներ է մտադիր անել, որի մի զգալի մասը հենց լոգիստիկ նախագծերին է վերաբերվում, բնականաբար, նկատի է առնվում նաև Հայաստանի սահմանի հնարավորությունները,

2.հյուսիս-հարավ ճանապարհի բացումը մեզ համար ունի նաև անվտանգային նշանակություն, որովհետև ցանկացած պահ Թուրքիան կարող է զորք մտցնել Մեղրի, պատճառաբանելով, որ ունի շահեր և իր կոմունիկացիոն համակարգին ինչ-որ վտանգ է սպառնում, ապա այս դեպքում Իրանն ու Չինաստանը կարող են հավասարակշռել Թուրքիային, որովհետև նույն տեղում իրենք ևս շահեր ունեն, ինչի մասին Իրանն արդեն պաշտոնապես հայտարարում է:

 

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ