Ո՞ւմ են պետք Սյունիքի միջանցքները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Խոսեցինք Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ստեղծման մասին, որի անդամ երկրներն են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, Բուլղարիան: Ի՞նչ կտա այդ ծրագիրը Հայաստանին։

Անդրադարձանք ադրբեջանի ու Թուրքիայի ներգրավմամբ Սյունիքում իրականացվող ծրագրին, որն իբրև Ասիան Եվրոպայի հետ կապող տարանցիկ մեկ այլ ճանապարհ է։ Ովքե՞ր են ներգրավված այդ ծրագրում, ինչո՞ւ է Իրանը դեմ այդ ծրագրին, սակայն պաշտոնապես իր մտահոգությունները չի հայտնում։

Վերլուծաբանի կարծիքով՝ այդ ճանապարհը որևէ պետության հարկավոր չէ և դրա նպատակն առաջին հերթին Սյունիքի հայաթափումն է և խաղաղ ճանապարհով Սյունիքը գրավելը՝ պանթուրանական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Սերգեյ Շաքարյանցը ներկայացրեց իրանցի գործընկերների հետ զրույցում նրանց կողմից հնչած մտահոգությունները Սյունիքը գրավելու վերաբերյալ։ Իրականում Իրանը հայաստանյան իշխանությունների փոխարեն մտահոգված է այսօր Սյունյաց աշխարհում տեղի ունեցող գործընթացներով, քանի որ այդ ծրագիրը պայթող ռումբ է նաև Իրանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում