Ինտերպոլը Բելգիայում ձերբակալել է Եվրախորհրդարանի հույն պատգամավորին

Ապրիլի 26-ին Բելգիայում ձերբակալվել է Հունաստանի եվրոպատգամավոր, «Ոսկե արշալույս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից՝ Յանիս Լագոսը, Եվրախորհրդարանը հանել է նրա պատգամավորական անձեռնմխելիությունը:

gazeta.ru-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնում է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

Ավելի վաղ Հունաստանի կառավարության խոսնակ Արիստոտելիա Պելոնին հայտնել էր, որ Աթենքի դատախազությունը Լագոսի նկատմամբ եվրոպական կալանքի հրաման է արձակել: