Արցախում ռուս խաղաղապահներ տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է

Արցախում ռուս խաղաղապահներ տեղափոխող մեքենա է պայթել  ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Թադևոսյանը: