2021 թ․հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ. մարտին (2021թ. ապրիլի 26-ի դրությամբ)։ Ըստ այդ տվյալների՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը հետևյալն է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1%֊ով, առևտրի շրջանառությունը նվազել է 5.6%-ով, ծառայությունների ծավալը նվազել է 8.1%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 4.4%-ով, արտահանումն աճել է 3.4%-ով, ներմուծումը կրճատվել  է 8.7%-ով, շինարարության ծավալն ավելացել է ընդամենը 4.7%-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.4%֊ով։

Նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 5.2%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7.1%-ով»։