ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ասաց քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին», – ասաց նա։

ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորչելու համար: