Արծրուն Հովհաննիսյանը գիրք է գրել․ այն կվաճառվի Երևանի և Գլենդելի գրախանութներում

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իր նոր գրքի հրատարակման մասին։

«Ցավոք այս գիրքս ուշացած ծնվեց։ Սակայն հիմա էլ կարող է շատ օգտակար լինել, եթե…Այն շուրջ տաս տարվա աշխատանքի արդյունք է։ Հետաքրքրվողները կարող են այն գնել Երևանի և Գլենդելի գրախանութներում, ինչպես նաև պատվիրել առցանց։

Գիրքը ինքը իր ճանապարհը հարթում է, անկախ ամեն ինչից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։