Կարդալով Էդմոն Մարուքյանի այսօրվա «կռուտիտը»՝ միանգամից հասկացա, որ սա այնուամենայնիվ զուտ ընդդիմության քարոզչությունը չէ, փաստորեն իսկապես խնդիր կա

Չէի խորացել երեկվանից շրջանառվող այն թեմայի մեջ, թե վարչապետի հրաժարականի դեպքում նա իրավունք չունի շարունակելու կատարել վարչապետի պարտականությունները։

Իրավաբան չեմ, օրենքները կարդալու, մասնագետներին հարցուփորձ անելու ժամանակ էլ այս երկու օրը չկար։

Բայց կարդալով Էդմոն Մարուքյանի այսօրվա կռուտիտը՝ միանգամից հասկացա, որ սա այնուամենայնիվ զուտ car u naxandz ընդդիմության քարոզչությունը չէ, փաստորեն իսկապես խնդիր կա, որը հիմա Նիկոլենք և իր դաշնակիցները փորձում են լղոզել…

Ասում է. «Պրակտիկա կա ձևավորված: 2018-ին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես: Վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել, ու խորհրդարանն արձակվել է, ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը: Այսինքն՝ ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքն այդ ձևով է մեկնաբանվել այն ժամանակ»:

Հիշեցնեմ, որ նախորդ խորհրդարանի արձակելու գործընթացը սկսվել էր ԱԺ-ն քսան հազարանոց ամբոխով գրոհելով։ Հիշո՞ւմ եք։

Արդյոք սրանից հետևում է, որ «ձևավորված պրակտիկայի ուժով» հիմա էլ պետք է ԱԺ-ն գրոհել։ Իհարկե ոչ։

Նույնը վարչապետի՝ հրաժարականից հետո իր տեղում մնալուն է վերաբերում։

Օրենքի խախտումը չես կարող «ձևավորված պրակտիկայով» արդարացնել։ Այո՛, բոլորս էլ գիտենք, որ Նիկոլը հանցագործ է, թեպետ իր հանցագործությունների համար ԴԵՌ չի պատժվել։ Դրանից սակայն չի բխում, որ անպատիժ մնացող հանցագործը մինչև կյանքի վերջը հանցագործություններ գործելու կարտ-բլանշ է ստանում, քանի որ «այդպիսի պրակտիկա է ձևավորվել»։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։