Աբրահամ Գասպարյանը իր հաստատուն խոսքով, իր հանդարտությամբ հունից հանեց Թուրքիայի ամենաուժեղ քարոզչական կենտրոնի ղեկավարին

Թուրքիայի «Մտքի ինստիտուտ»-ի տնօրեն Բաքիր Աթաջանի հետ «առիթ» ունեցել եմ «շփվելու», չէի սպասում, որ այսպես հունից դուրս կգա։

Աբրահամ Գասպարյանը իր հաստատուն խոսքով, իր հանդարտությամբ հունից հանեց Թուրքիայի ամենաուժեղ քարոզչական կենտրոնի ղեկավարին։

2010-ին սա Դիարբեքիրում հանգիստ շրջում և հրահանգներ էր տալիս այս կամ շինության վերաբերյալ, դե հերթական անգամ պատմությունն էին կեղծում։ Այդ ժամանակ սրա ցինիկ պահվածքից հասկացա, որ իրեն հատուկ են պատրաստել՝ խոսել բարձր ու թույլ չտալ , որ դիմացինը որևէ բան արտահայտվի, առավել ևս իրենից բարձր խոսա։

Դիարբեքիրի բերդի տակ մի փողոց կա ՝ Քարաման, այս փողոցի վրա բազմաթիվ են հին շինությունները և սա հենց այդտեղ էր ցուցումներ տալիս, երբ քրդերի մի խումբ սրա հետ լեզվակռվի բռնվեցին։ Արդյունքում քրդերը կարողացան սրա ձայնը կտրել իրենց ավելի բարձր ձայնով, բայց սա էլ կարողացավ այդ շինությունները քանդել տալ (հետո իմացա, որ քանդել են):

Գիտեմ, դժվար է կեղծարարի հետ օտար լսարանին ներկայացնել իրականությունը, բայց Աբրահմին հաջողվեց ոչ միայն ներկայացնել, այլ այն աստիճան հունից հանել դրան, որ ինքը սկսեց բացահայտ ռասիզմ դրսևորել։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։