2020թ․ պետբյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով․ պարգևավճարները փաստացի վճարվել են գրեթե ամբողջությամբ․ Թ․ Ավետիսյան

Ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հոդվածը․

«Աղյուսակ 1․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-սեպտեմբեր

Աղյուսակ 1-ում երևում է COVID-19-ի դեմ պայքարի ձախողման հետևանքները՝ առանց պատերազմի հետևանքների։ Մասնավորապես․

2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար՝ 11,8 և 10,4 տոկոսներով։

Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային և տնտեսական աճի խթանիչ կարևոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ 2020թ․ հունվար-սեպտեմբերին այս ծախսերի թերակատարման ցուցանիշին համարժեք ցուցանիշ արձանագրվել է նաև 2018-2019թթ․։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։

Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։

Աղյուսակ 2․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-դեկտեմբեր

Աղյուսակ 2-ում երևում է 2020թ․ ամբողջական պատկերը։ Մասնավորապես․2020թ․ պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով։ Սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։ Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով։ Աճի հիմնական ուղղություններն են․

– պատերազմի հետևանքով 67,2 միլիարդ դրամի լրացուցիչ կապիտալ ծախսեր, այդ թվում՝ պաշտպանական ծախսեր ՊՆ-ի կողմից (+59,5 միլիարդ դրամ), Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Մ-2 մայրուղու հիմնանորոգում (+4,5 միլիարդ սրամ), ԲՏԱ նախարարության կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի ձեռքբերում (+3,2 միլիարդ դրամ),

– COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական լրացուցիչ ծախսերը (+2 միլիարդ դրամ),

– այլ ճանապարհների հիմնանորոգում (+1,3 միլիարդ դրամ),

– ՊԵԿ-ի շենքային պայմանների բարելավում (500 միլիոն դրամ)։

Պլանավորված պարգևավճարները փաստացի վճարվել են գրեթե ամբողջությամբ՝ 96 տոկոսով, 11,1 միլիարդ դրամի չափով։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 2,1 անգամ կամ 174 միլիարդ դրամով»։