Իտալիան նոյեմբերից ի վեր առաջին անգամ հանում է կարանտինի սահմանափակումները

2020 թվականի հոկտեմբերի վերջին սահմանված կարանտինային սահմանափակումների առաջին թուլացումը Իտալիայում այսօրվանից՝ 2021 թվականի ապրիլի 26-ից ուժի մեջ է մտնում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ տարբեր հաստատությունների աշխատանքի աստիճանական վերսկսումը սահմանվում է կառավարության կողմից ավելի վաղ ընդունված որոշմամբ, որով արտակարգ իրավիճակը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը:

Երկիրը պահպանում է մարզերը «դեղին», «նարնջագույն» և «կարմիր» գոտիների բաժանելու համակարգը, որը ներդրվել է անցած տարվա հոկտեմբերի վերջին, և որոնցով որոշվում են համաճարակաբանական ռիսկի մակարդակը։ Հարավային մի քանի շրջաններ, որտեղ կարանտինի վերացումը հետաձգվում է, «նարնջագույն» գոտում են: Միայն Սարդինիա կղզին է մնում «կարմիր» գոտում։

Միակ բացառությունը, որ վերաբերում է բոլոր ոլորտներին՝ առանց բացառության, անկախ գույնից, վերաբերում է ուսումնական հաստատություններին: Բոլոր ուսումնական հաստատությունները մեկ տարի դադարից հետո վերաբացվում են։