Այսօր Հայաստանում իշխում է քաղաքական մուրացկանությունը

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հանրապետականը հաղթանակի, իսկ հողատուն՝ կապիտուլյացիայի  խորհրդանիշ է։

Հայաստանում շուտով կմեկնարկի նախընտրական «սպրինտը», որը սովորական քաղաքական պայքար չէ։

Հայտնի կապիտուլյանտը մեր հայրենիքը վերածել է ավերակների։

Թշնամին ու օտարները վերցնում են իրենց փայաբաժինն անխնա ու մեր պետական շահերի հաշվին: Եւ վերցնելու են այնքան ժամանակ,որքան այս հողատուներն իշխանության են։

Հայ ժողովուրդը երբեք նման անողնաշար, «կոշիկներ լպստող», կապիտուլյանտ ու նվաստացող իշխանություն չի ունեցել։

Այսօր Հայաստանում իշխում է քաղաքական մուրացկանությունը։

Մուրացկանին անկախ հայրենիք չի տրվում, մուրացկանին տալիս են անկելանոց։

Կամ Հայաստանը կունենա ապագա, կամ կվերածվի թուրքական վիլայեթի։

Ժամանակին իմ և հանրապետական ընկերներիս զգուշացումներն անտեսվեցին։

Երեք տարի շարունակ, երբեմն միայնակ, Հանրապետականը պահեց «պայքարի խրամատը»։

Այսօր էլ զգուշացնում եմ՝ սատարել կապիտուլյանտին նշանակում է սատարել Հայաստանի ադրբեջանացմանը։

Սրա դեմ Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որեւէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի։

Հանրապետականի օրոք Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհում հաղթած էին, իսկ հողատուն մսխեց այդ հաղթանակները։

Մենք թշնամուն հաղթել ենք և բանակցային սեղանին, եւ ռազմի դաշտում,իսկ դուք եւ ձեր կապիտուլյանտը՝ծնկի եկել։

Հանրխպետականի օրոք Հայաստանը գործոն էր, իսկ այսօր սրանք դարձրել են գործիք։

Հ .Գ.Քաղաքական «փալասների» հետ չեն դաշնակցում։ Նրանց օգտագործում են»։