Թուրքիան մեծաթիվ զորք ու տեխնիկա է կուտակում Իդլիբում

Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ ռազմական տեխնիկայի նոր շարասյուն է մտել Սիրիա՝ 30 միավոր ռազմական տրանսպորտ, որոնք ռազմական և նյութատեխնիկական սարքավորումներ են տեղափոխում Քաֆր Լոսինի սահմանային անցակետով՝ թուրքական Իսքանդերունից դեպի Իդլիբ: Սարքավորումները տեղափոխվում են դեպի թուրքական դիտակետեր՝ «ապաէսկալացման գոտում» հաստատվելու համար:

Մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ հրադադարի մասին նոր համաձայնագրի մեկնարկից ի վեր Սիրիա է մուտք գործել 8,495 միավոր թուրքական ռազմական մեքենաներ։ Սիրիայում կա նաև շուրջ 10 000 թուրք զինվոր:

Փետրվարի 2-ից մինչ օրս «ապաէսկալացման գոտի» ժամանած բեռնատարների ու ռազմական մեքենաների քանակը կազմել է 11,995 միավոր: Այս ցուցանիշը ներառում է տանկեր, ռազմական անձնակազմ տեղափոխող մեքենաներ, զրահամեքենաներ, շարժական զրահապատ պահակակետեր և ռազմական ռադարային կայանքներ: