Նաիրի Հոխիկյանը դատի է տվել Իոաննիսյանին․ առաջիկայում կնշանակվի նիստի օրը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի։

Լրագրողը պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել և վիրավորանք հասցնելու համար փոխհատուցում տրամադրել։

Դատարանը որոշել է վերադարձնել հայցադիմումը՝ այնտեղ եղած թերությունները շտկելու և կրկին դատարան ներկայացնելու համար։

Դատարանում Նաիրիի իրավունքները ներկայացնող փաստաբան Լուսինե Վիրաբյանը տեղեկացրեց, որ նորից են հայցադիմումը ներկայացրել, որը վարույթ է ընդունվել, և առաջիկայում կնշանակվի նիստի օրը։