Պաշտպանության նախարարությանը 500 միլիոն դրամ է հատկացվել

Կառավարության պահուստային ֆոնդից 500 միլիոն դրամ է հատկացվել Պաշտպանության նախարարությանը՝ 2021թ. պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման նպատակով։

500 միլիոն դրամը կուղվի Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող պաշտպանության ապահովման և ռազմական կարիքների բավարարում միջոցառումներին։

Նա­­խագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Եվ, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ «հասարակությունը որոշ­ման նախագծմանը չի մասնակցել»: Ի դեպ, հարասարությունը, հատկապես Պաշտպանության նախարարությանը կամ Զինված ուժերին Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ տրամադրելու հարցի նախագծմանը կամ քննարկմանը երբևէ չի մասնակցել, իսկ 2020 թվականից հետո էլ, երբ Կառավարությունը Բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարեց, բոլոր վերաբաշխումները, հիմնականում՝ որպես չզեկուցվող հարց, ընդգրկվում են կառավարության օրակարգում և միաձայն ընդունվում: