Բոքսի օրենքները ես չգիտեմ․ Փաշինյանի աներձագին ճանապարհեցին «Ողջույն…» վանկարկումներով

«Բոքսի օրենքները ես չգիտեմ ու եթե մտեի Ձեզ հետ ռինգ՝ մենամարտի, միգուցե օրենքներից դուրս ինչ-որ բան անեիք». Փաշինյանի աներձագը հրաժարվեց բոքսից, հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով տեսանյութ։

Նրան ճանապարհեցին «Ողջույն…» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ  Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրել էր բռնցքամարտի այն բանից հետո, երբ Փաշինյանի աներձագը հայտարարել էր սյունեցիներին բերման ենթարկելու մասին։