Ծառատունկը` մասովկա հավաքելու և Փաշինյանի հերթական շոուն բեմադրելու պատրվակ

Մի շարք նախարարությունների և պետական ապարատի այլ կառույցների մեր աղբյուրների տեղեկացմամբ` վաղը` կիրակի օրը, գերատեսչությունների և դրանց կից կառույցների աշխատակիցներին պարտադրել են, որպեսզի վաղը բոլորը մասնակցեն նախապես հայտարարված համապետական ծառատունկին, որը, չգիտես ինչու, Կոտայքի մարզի բնակավայրերում է լինելու, ոչ թե, օրինակ, Երևանում։ Նախարարությունների աշխատակիցներին, ըստ աղբյուրի, տեղեկացրել են վաղը հավաքվել կառավարության երրորդ նասնաշենքի մոտ, որտեղից ավտոբուսներով տանելու են Կոտայքի մարզի բաշխված բնակավայրերը։ Օրինակ սոցապ նախարարության աշխատողներին Չարենցավան են տանելու, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին` Բյուրական և այլ, և ասված է, որ բոլորը մեկ մարդու նման ներկայանան։ Ինչո՞ւ հենց Կոտայքի մարզ, դե որովհետև վաղը վարչապետի աթոռը զավթածը հերթական կապիկություն շոուն է իրականացնելու Կոտայքի մարզում, մասնավորապես Չարենցավանում` իրեն հատուկ պաթոսով, կանանց ու երեխաների ձեռքեր համբուրելով, զոհվածների ընտանիքներ ներխուժելով, զոհվածների ծնողների առաջ կեղծ խոնարհումներով, սրտաճմլիկ տեսարաններով, մանկահասակ երեխաներին վարչապետի հետ հանդիպումների բերելու գորովալից տեսարաններով, ժամկետանց քաղցրավենիք բաժանելով։

Վստահ եմ, որ իր վաղվա նախընտրական քարոզարշավի ելույթում նիկոլը նաև կասի, որ այդ իր բացառիկ շնորհով Բայդեն քեռին արտասանեց Ցեղասպանություն բառը, ինչն աննախադեպ, աշխարհում չլսված, չտեսնված բան է։ Եվ ահա որպեսզի իրեն լսողներ լինեն Կոտայքի մարզում, գոնե այդպիսի տպավորություն ստեղծեն, մարդկային քանակություն ապահհովի և հնարավորինս ջերմ ընդունելություն` առանց նորին գերազանցության ողջույնին տված ջերմ ու անկանխատեսելի պատասխանների, որոշվել է այսպես կոչված մասովկաներն ապահովել վարչական ռեսուրսի հաշվին, իսկ պետական աշխատողները կվախենան կտրուկ քայլեր անել, որպեսզի աշխատանքը չկորցնեն։ Մինչդեռ պետական ապարատում չաշխատող կոտայքցուց ինչ իմանաս ինչ կարելի է սպասել, Սյունիքի դեպքը գուցե նրանց էլ ոգեշնչի, մանավանդ որ թուրքիքայլականները դատարանների շնորհիվ ձախողեցին սյունեցիների նկատմամբ ռեպրեսիաներ կիրատելու իրենց անփառունակ ծրագիրը։

Դե ինչ, հավանաբար վաղն էլ մեր կյանքը կլցվի համապետական ծառատունկ_քարոզարշավ կեղծ օրակարգով, ու էլի մեր նորին գերազանցությունը լեզվի իր նտածված սայթաքումներով բոլորիս արյունը թունդ կհանի։

 

Թագուհի Ասլանյան