Դատարանը մերժեց «Սյունիքի» գործով Գագիկ Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը

Քիչ առաջ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ լավագույն դատավոր Հովհաննիսյանի, մերժեց հայտնի «Սյունիքի» գործով իմ և Հայկ Ավագյանի պաշտպանյալ, 44 օրյա պատերազմի մասնակից, հայրենասեր սյունիքցի, ՀՀ քր.օր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին, 2-րդ, 5-րդ կետերով նախատեսված արարքում մեղադրվող Գագիկ Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

 

Փաստաբան Կարինե Խաչատրյան