ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ մադու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

«Օսմանյան կայսրությունում պետական կազմակերմամբ ու իրականացմամբ միլիոնավոր մարդիկ սպանվեցին ու խոշտանգվեցին, ունեզրկվեցին ու բռնի տեղահանվեցին միայն այն պատճառով, որ հայ են:

Ադրբեջանական իշխանությունները նույն ցեղասպան քաղականությունն էին վարում նաև 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում որը շարունակվում է նաև ներկայում:

Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու չդատապարտելը, պատասխանատվության չենթարկելը բերում է նոր ցեղասպանությունների, նոր ոճրագործությունների»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: