Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հալեպում տեղի է ունեցել ջահերթով երթ

Հայոց ցեղասպանության 106-ամյակի կապակցությամբ ապրիլի 23-ին Հալեպում ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միության (ՍԵՄ) Կենտրոնական Վարչության կազմակերպությամբ տեղի է ունեցել ջահերով աննախադեպ երթ՝ մասնակցությամբ հայ հոգևոր և համայնքային կազմակերպությունների ղեկավարների և անդամների, ՀՄԸՄ-ականների ու հարյուրավոր երիտասարդների։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: