Արաբական երկրներում ժողովրդավարություն հաստատելու Գերմանիայի փորձը ձախողվել է

Արաբական երկրներին սատարելու Գերմանիայի փորձը ձախողվել է. Բեռլինը ժողովրդավարացման հույս ուներ «արաբական գարնան» իրադարձություններից հետո, սակայն դա տեղի չի ունեցել: Այդ մասին ԳԴՀ ԱԳՆ Հայկո Մաասը պատմել է EuropaCamp 2021 համաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ 10 տարվա ընթացքում Գերմանիան ծախսել է ավելի քան 750 միլիոն եվրո աջակցելու երկրներին, որոնցում տեղի են ունեցել մի շարք խոշոր բողոքի ցույցեր 2010-2011 թվականներին, որոնք որոշ փորձագետներ համարում են՝  հեղափոխությունների շարք:

«Դա զարգացում էր, որն ուղեկցվում էր բազմաթիվ արաբական երկրներում ժողովրդավարացման մեծ հույսերով: Այժմ՝ տասը տարի անց, սթափվելու ժամանակն է… Եթե ելնենք նրանց ակնկալիքներից, ովքեր այդ ժամանակ դուրս էին գալիս փողոց, ապա պետք է ասել, որ «արաբական գարունը» ձախողվել է»,-հայտարարել է Մաասը: Նրանք, ովքեր մասնակցել են բողոքի ցույցերին, հիմնականում հույս ունեին, որ այդ տարիների իրադարձությունները ժողովրդավարություն կհաստատեն տարածաշրջանում:

Սակայն նախարարը խոստովանել է, որ ժողովրդավարացման գործընթացը բազում տարիներ է պահանջում: Նա նշել է, որ չարժե արագ փոփոխությունների հույս ունենալ: