Արցախի պատերազմում վիրավորված զինվորները Ծիծեռնակաբերդում են (լուսանկարներ)

Արցախի վերջին պատերազմում վիրավորված զինծառայողները, չնայած տեղաշարժման դժվարություններին, այցելել են 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ։