Ինչո՞ւ է «կատաղել» Նիկոլի DJ Էդիկը

Համացանցում տեսա Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածի աշխատակազմի նախկին ղեկավար DJ Էդիկի «կատաղած» գրառման լուսանկարը, որտեղ վերջինս վրդդովված անդրադարձել է իր սիրելի Նիկոլի հասցեին հնչած հայհոյանքներին և հայտնել է, որ դավաճան վարչապետին հայհոյղներին նա տասնապատիկ հայհոյանքներով է պատասխանում… Ի դեպ, ըստ Էդիկի, պարզվում է, Նիկոլին հայհոյողները նաև հայհոյում են  վերջինիս «միլիոնավոր կողմնակիցներին»…

Նախ, սկսեմ նրանից, որ DJ Էդիկը պարզվում է, պրիմիտիվ ստախոս է, քանի որ, նախ, որևէ մեկը դավաճան Նիկոլի երկրպագուներին չի հայհոյել, եթե վերջիններս չեն հարձակվում իրենց կուռքին քննադատողների վրա… Երկրորդը՝ դավաճան Նիկոլի միլիոնավոր կողմնակիցներ չունի… Տգետ Էդիկին ասեմ, որ նույնիսկ հետիշխանատեղափոխական էյֆորիայի պայմաններում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2018 թ-ի դեկտեմբերին, իր սիրելի դավաճանի օգտին քվեարկածների թիվն ընդամենը 884 849 մարդ է եղել և «միլիոնավոր կողմնակիցների» մասին խոսելիս լավ կլինի մի հոդաբաշխ նախադասության «կարոտ» Էդիկը պարզաբանի, թե ու՞մ նկատի ունի այդ «միլիոնների» մեջ…

Ինչ վերաբերվում է հայհոյանքներին,որոնք վերջին օրերին հնչում են Նիկոլի հասցեին, ապա դրա մեղավորը հենց Նիկոլն է, ով իշխանության գալուց հետո ընդդիմադիրների հետ սկսեց ֆեյսբուքում խոսել «անդեմ» օգտատերերի արտաքնոցային բերաններով՝ ամենավերջին հայհոյանքը տալով մարդկանց… Ու այդքանից հետո, այդ տգետ DJ-ն իրեն թույլ է տալիս հոխորտալ և դժգոհել հայհոյանքներից…

DJ Էդի՛կ, այստեղ ևս գործեց բումերանգի օրենքը ու ինչ ձեր տականք թիմն անում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ, այդ նույն ոճով էլ ստանում է պատասխան…

Լավ կլինի՝ DJ Էդիկը հանգիստ վեր ընկնի տեղը ու չհամարձակվի հոխորտալ…

Իսկ իրենց իշխանությանը սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից մարդկանց վիրավորելու համար պատասխան տալու ժամանակը դեռ գալու է…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից