ԵԺԿ խմբակցությունը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպական խորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը իր թվիտերյան պաշտոնական էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

«Այսօր, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից իրականանացված հանցանքների անմեղ զոհերի հիշատակին։

Երբեք բավարար չէ հիշեցնել մի պարզ ճշմարտություն՝ աշխարհի բոլոր ազգերը իրավունք ունեն խաղաղ և արժանապատիվ կյանքի»։

#EPP #RPA #ArmenianGenocide