Հիմա արդեն դավաճանների այս խմբակը նոր երգ է երգում. քաղաքագետը՝ իշխանության մասին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Քանի օր շարունակ դավաճան Նիկոլն ու իր թիմակիցները հայտարարում են, որ Ռուսաստանի հետ համատեղ Հայոց Բանակի բարեփոխման ծրագիր են իրականացնում։ Թե ինչ ծրագիր է դա ու արդյունքում ինչ է ստացվելու, որևէ մեկը մանրամասներ չի հայտնում։ Հանրային հարցադրում էլ չկա դրա մասին, ինչը առավել քան մտահոգիչ է։

Զուգահեռ նրանք հայտարարում են, թե հարձակումը Հայաստանի վրա նշանակելու է հարձակում Ռուսաստանի վրա։ Իբրև թե՝ հանգիստ եղեք, ժողովուրդ, հիմա մեզ ոչինչ այլևս չի սպառնում…

Ծանոթ բարբաջանք է, չէ՞։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին այդ նույն սրիկաները համոզում ժողովրդին, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է ու բացառված է, որ աշխարհն այդ ժողովրդավարության դեմ որևէ ոտնձգություն թույլ տա։ Այս գաղափարը մանտրայի պես կրկնում էին բոլորը՝ թե՛ վարչապետ կոչվածը, թե՛ նրա արտգործնախարար Մնացականյանը, թե՛ այդ սրիկաների մարմնի համապատասխան մասերում հայտնվել ցանկացող փորձագետներն ու հասարակական գործիչները։ Ու երբ ի հակառակ այդ քարոզչության ես պնդում էի, որ ժողովրդին պետք է պատերազմի նախապատրաստել, ամբողջ այդ ոհմակով ու իրենց սպասարկու անձնակազմով հարձակվում էին ինձ վրա։ Իսկ հետո եկավ 2020-ի սեպտեմբերը ու բոլորս տեսանք, թե քանի կոպեկ արժեր Նիկոլի ժողովրդավարությունն իր իսկ պաշտած «քաղաքակիրթ աշխարհի» համար։

Հիմա արդեն դավաճանների այս խմբակը նոր երգ է երգում։ Թե բա՝ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա։ Լու՞րջ։ Իսկ ես պատասխանում եմ, որ սուտ եք խոսում, դավաճաններ։ Դուք ինքներդ եք նախապատրաստում նոր հարձակում Հայաստանի վրա։ Եվ դա լինելու է ոչ թե ձեր տխմարության, այլ շարունակական դավաճանության հետևանք։ Նպատակներից մեկն էլ, իհարկե՝ ոչ գլխավորը, Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Որ ձեր թուրք եղբայրները հանգիստ վայելեն և՛ Արցախը, և՛ Սյունիքը։ Դուք էլ իրենց թևի տակ գաք ու մեր ժողովրդին խաբեք, թե ռուսը մեզ չպաշտպանեց, դավաճանեց, չգիտեմ էլ ինչ արեց։

Այ դա եք դուք նախապատրաստում։ Բանակ բարեփոխողներիս նայեք»։