«Մտովի ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը». Մակրոնը՝ ՀՀ նախագահին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

«Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը: Մենք երբևէ չենք մոռանա»,- նամակում նշել է Մակրոնը:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև.