Հանկարծ էքստրասենս ոստիկանները պնդում են, որ Մխիթար Զաքարյանը դա ձևացրել է և իր հանդարտեցնող գործողություններով իրականում այնպես է արել, որ այդ խուլիգանական գործողությունները շարունակվեն

Սրանք նույնիսկ գործ սարքել չգիտեն։

Պայմանական «տուժող» վարչապետից կոշտ և ակտիվ գործողություններ կատարելու  ցուցում ստանալով, ոստիկանները սկսել են իրենք իրենց վկաներ սարքել։

Ոստիկանության մի քանի աշխատակից մասնակցելով տեսանյութերի զննություններին և տեսնելով, որ Մխիթար Զաքարյանը բացի հանդարտեցնելը որևէ այլ բան չի անում, որ նա որևէ խուլիգանական գործողություն չի կատարում, ստիպված հայտարարում են, որ ճիշտ է՝ նա չի մասնակցում քաշքշոցին, միայն ներկա է  դրան, ավելին՝ տեղում հայտնում է, որ դեմ է բռնությանը, սակայն հանկարծ էքստրասենս ոստիկանները պնդում են, որ նա դա ձևացրել է և իր հանդարտեցնող գործողություններով իրականում այնպես է արել, որ այդ խուլիգանական գործողությունները շարունակվեն։

Կեցցե վարչապետի ոստիկանությունը, կեցցեն իրավակարգի պաշտպանները։

Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից