ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստին հայտարարել է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին: Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։

Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: