«Սև լենտերով» իշխանության եկած Ալենը դրանք անբարոյականություն է համարում

Ընդամենը 3 տարի առաջ այս իշխանությունները ներկայացնող Ալենի թիմակիցները տարբեր մարդկանց տների մոտ սև լենտեր էին կապել` ողջ ու առողջ մարդկանց անուն֊ազգանունները և տարիքները վրան գրել ու հրճվում էին` հաշվի չառնելով այդ մարդկանց ընտանիքներիի անդամների, բարեկամբերի, հարազատների, ընկերների և ծանոթների հոգեվիճակը և արձագանքը…

Կարևորը` Նիկոլը, իր թիմն ու եևկրպագուները ցնծում էին այդ լկտիությունից…

Բայց հիմա, երբ ինչ֊որ մարդիկ նույնն անում են Ալենի տան մոտ` դա, ըստ նույն Ալենի, պարզվում է անբարոյականություն է…

Իյա, իրո՞ք… Բա 3 տարի առաջ ինչո՞ւ դա անբարոյականություն չբնութագրեցիր, որ հիմա էլ բումերանգի էֆեկտը չգործեր և չհարվածեր «դեմքիդ»…

Շատ տհաճ բան է, բայց դու և քո թիմի ներկայացուցիչներն արժանի եք դրան…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից