Հայաստանի իշխանությունը չի կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Հնարավո՞ր է, արդյոք, նոր պատերազմը։ Հայաստանը կոլապսից հանելու ի՞նչ լուծումներ կան։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու երկրի կառավարումը ստանձնելուց հետո: Այս և այլ նմանատիպ հարցերի պատասխանել է նախագահ Քոչարյանը՝ աջակիցների հետ հանդիպմանը: Աջակիցների հետ այս հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 21-ին:

«Պատերազմից անցել է վեց ամիս, դուք որևէ քննարկում մեր խորհրդարանում լսե՞լ եք անվտանգության հարցերի շուրջ, դուք կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որը կվերաբերի մեր զինված ուժերին»,- հայտարարել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ նախորդ տարի կառավարությունն ընդունել էր անվտանգության հայեցակարգ, որում որևէ անգամ ներառված չէր «Արցախի Հանրապետություն» բառը, ինչից ամիսներ հետո եղավ պատերազմը։

«Հայեցակարգում որևէ փոփոխություն եղե՞լ է։ Չի եղել։ Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ, և մեծ հարց է, արդյո՞ք մեր անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, թե ոչ։

«Սա պետական խնդիր է։ Մեկ-մեկ ես ծանոթանում եմ այն օրակարգային հարցերին, որոնք քննարկվում են խորհրդարանում կամ կառավարությունում, ուղղակի շշմում ես, ասում ես՝ էս ի՞նչ եք քննարկում, այ ժողովուրդ, ինչի՞ մասին եք խոսում։ Առաջնահերթությունների հարցը իսպառ բացակայում է մեզ մոտ։ Հայաստանի իշխանությունը չի կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

https://fb.watch/52rhBfMnGY/