Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Համայնքապետին հրավիրել են դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը  հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով։