Նիկոլն ու իր շքախումբը ամեն ինչ կանեն, որպեսզի չեղարկեն ընտրությունները. Վահե Հակոբյան

«Ես չեմ կարծում, որ ոստիկանները հրահրեցին այդ բախումը, և ոչ էլ ժողովուրդն էր եկել այդ տրամադրությամբ։ Պարզապես արդեն այդ բաժակը լցված է։ Ինչքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, ի վերջո ո՞ւր ենք գնալու, արդեն վաղուց գլորվում ենք այդ անդունդը, մնացել է պարզապես հասնենք հատակին, որտեղից հետադարձ ճանապարհ չունենք»,- անդրադառնալով երեկ Դատախազության շենքի մոտ բախումներին՝ Երևանի առաջին ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Հակոբյանն ընդգծեց, որ սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը։

Ընտրությունները չեղարկելու մասին հարցին Վ. Հակոբյանը պատասխանեց.  «Այսօրվա դրությամբ  համարում եմ ամենահնարավոր սցենարը, քանի որ Նիկոլն ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի չեղարկեն։ Շատ լավ պատկերացնում են, որ չեն կարող ընտրությունները հաղթել անգամ եթե գնան վարչական ռեսուրս օգտագործելուն, ինչին գնալու են պարտադիր, կեղծիքներ են անելու։ Այդ ամենով հանդերձ նույնպես շանս չունեն»։